Ռուսաստանը հուսով է, որ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը կհանգուցալուծվի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրով:
Այս մասին ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստին հայտարարել է ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ մեկնաբանելով ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունները հնարավոր խաղաղության պայմանագրի վերաբերյալ: