Ռուսաստանը մտադիր չէ բնական գազը Եվրոպա մատակարարել անվճար. եթե Եվրամիությունը հրաժարվի մատակարարումների դիմաց ռուբլով վճարելուց, Մոսկվան կուսումնասիրի իրավիճակն ու համապատասխան որոշումներ կկայացնի։ Այդ մասին PBS հեռուստաընկերության եթերում հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Չկա վճարում՝ չկա գազ»,- նախազգուշացրել է Պեսկովը։
Նա անդրադարձել է նաև Վլադիմիր Պուտինի մասին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարություններին՝ դրանք որակելով անձնական վիրավորանք։
«Իշխանության ղեկին Պուտինի լինել-չլինելու մասին Բայդենի խոսքերը, իհարկե, անընդունելի են: Որոշում կայացնողը ռուս ժողովուրդն է»,- ընդգծել է Կրեմլի խոսնակը։