ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահները պետքարտուղարությանը կոչ են արել օգտագործել իրենց ձեռքի տակ եղած դիվանագիտական բոլոր գործիքները՝ Ադրբեջանի նախագահի ռազմատենչ գործողությունները դադարեցնելու, նրան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներքո բանակցություններ վերադարձնելու համար:
Հանձնախմբի համանախագահները դատապարտել են Ադրբեջանի վերջին գործողությունները Լեռնային Ղարաբաղում և նշել, որ Ադրբեջանի զորքերի տեղաշարժը դեպի Արցախ, անօդաչու թռչող սարքերի օգտագործումը և խաղաղ բնակիչներին գազի հիմնական աղբյուրից զրկելը 2020 թ. հրադադարի խախտում են և սպառնալիք: