ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«ԱՄՆ Կոնգրեսի «Բաց աշխարհ» ծրագրի շրջանակներում ԱԺ 3 խմբակցությունների պատգամավորներով Վաշինգտոնում հանդիպեցինք Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնին և Ջեքի Սփիերին։ Հանդիպման հիմնական թեման Արցախի հարցն էր»։