Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունը կշարունակվի, քանի դեռ չենք հասել մեր առջև դրված նպատակներին: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն:
Նրա խոսքով՝ վերջին երկու շաբաթվա ընթացքում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում ոչնչացվել են շուրջ 600 օտարերկրյա վարձկաններ, ավելի քան 500-ը լքել են երկիրը:
«Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության առաջին փուլի հիմնական խնդիրները կատարվել են. երկրի բանակին զգալի վնաս է հասցվել, ինչը թույլ է տալիս ջանքերը կենտրոնացնել գլխավոր նպատակին հասնելու վրա: Դա Դոնբասի ազատագրումն է»,- հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարը:
Ռուսաստանը համապատասխան կարձագանքի ՆԱՏՕ-ի մի շարք երկրների՝ Ուկրաինային ռազմական ինքնաթիռներ և հակաօդային պաշտպանության համակարգեր մատակարարելու դեպքում՝ հայտարարել է Շոյգուն: