Մարտի 24-ին Ադրբեջանի զինված ուժերը Փառուխ բնակավայրի ավերակների հատվածում հատել են կողմերի շփման գիծը, ինչով էլ խախտել են Եռակողմ հայտարարության առաջին կետը: Այս մասին հայտնում է Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի տելեգրամյան ալիքը։
Ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարությունը որոշում է ընդունել պահուստային ուժեր կենտրոնացնել՝ Ադրբեջանի զորքի հետագա առաջխաղացումն արգելափակելու համար: Ներկայում տվյալ բնակավայրը ռուսական խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ է: