«Համադպրոցական գիտության փառատոն 2022» միջոցառման մրցութային հանձնաժողովն ամփոփել է մարտի 26-ին Երևանի պետական համալսարանում տեղի ունեցած մրցույթի արդյունքները: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից:
Ներկայացված գիտահետազոտական 35 նախագծերից մասնագիտական ժյուրին, ըստ անվանակարգերի (մաթեմատիկա-ծրագրավորում, ֆիզիկա-աստղագիտություն, քիմիա և կենսաբանություն), հաղթող է ճանաչել 11 նախագիծ:
Ժյուրիի կողմից ամենաբարձր գնահատականներ ստացած երեք նախագծերը՝ ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի աշակերտների ներկայացրած «ԷկոՊրոտեին, երեք խնդիր, մեկ լուծում» (աշակերտներ` Կուրղինյան Մանե Գագիկի, 12-րդ դաս., Սարաֆյան Մհեր Հարությունի, 12-րդ դաս., ղեկավար` Ռուբինա Հարությունյան), Կապանի թիվ 3 միջնակարգ դպրոցի «Պոլիպրոպիլենից՝ մինչև վառելիք» (աշակերտ` Համբարձումյան Արտյոմ Անդրանիկի, 11-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Օհանջանյան, և Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան թիվ 139 ավագ դպրոցի «Շանթ և շարժում՝ կայծային շքերթ» (աշակերտներ` Առաքելյան Անուշ Արայի, 12-րդ դաս․, Թովմասյան Էդվարդ Սահակի, 12-րդ դաս․, ղեկավար` Ռուզաննա Թամազյան), առցանց կմասնակցեն մայիսին ԱՄՆ-ում կայանալիք Միջազգային գիտատեխնիկական փառատոնին (International Science and Engineering Fair):
Միջազգային գիտատեխնիկական փառատոնին Հայաստանի դպրոցականների մասնակցությանը, ինչպես նախորդ տարի, աջակցել է ARPA հիմնադրամը, որի սահմանած ISEF-Community Innovation Award մրցանակին (500 ԱՄՆ դոլար) արժանացել է Արարատի մարզի Ջրահովիտի Վլ․ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցից ներկայացված «Տաք դպրոց» նախագիծը (աշակերտներ` Ամիրխանյան Արթուր Կարենի, 9-րդ դաս., Հովհաննիսյան Գեղեցիկ Արսենի, 10-րդ դաս., ղեկավարներ` Սիլվա Գրիգորյան, Նելլի Ստեփանյան):
Փառատոնի ամենակրտսեր մասնակիցների՝ Վանաձորի համար 21 հիմնական դպրոցի աշակերտների ներկայացրած «Առողջ սնունդ» (աշակերտներ` Գևորգյան Հայկուհի Սեյրանի, 8-րդ դաս․, Շաքարյան Գեորգի Հակոբի, 8-րդ դաս․, ղեկավար` Նելլի Ստեփանյան) և «Կանաչ տանիք» (աշակերտներ` Միրզոյան Էռնա Ռուդիկի, 7-րդ դաս., Հայրապետյան Էմին Նիկոլայի, 6-րդ դաս․, ղեկավար` Լիլիթ Հարությունյան) նախագծերն արժանացել են ժյուրիի հատուկ մրցանակի:
«Լավագույն նախագիծ» անվանակարգում «Կենսաբանություն» և «Մաթեմատիկա և ծրագրավորում» առարկաներից մրցանակներ են ստացել Մոսկվայի պետական համալսարանի «Երիցյան» վարժարանի սաները՝ «Երկու աբիոտիկ գործոնների ազդեցությունը» (աշակերտ` Վարդանյան Մարկ Հայկի, 12-րդ դաս․, ղեկավար` Լիա Մինասբեկյան) և «Ֆրակտալներ և ծրագրավորում» (աշակերտ` Մակսիկով Տիմոֆեյ, 11-րդ դաս․, ղեկավար` Գայանե Սամվելյան) նախագծերով: Քիմիայից ներկայացված լավագույն նախագիծ է ճանաչվել Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Խ. Աբովյանի անվան թիվ 1 ավագ դպրոցի «Հաղորդիչ էկո-պոլիմեր» նախագիծը (աշակերտներ` Հունանյան Սոնա Արթուրի, 10-րդ դաս., Հարությունյան Անուշ Արթուրի, 10-րդ դաս., ղեկավար` Շուշաննա Վարդանյան): Ֆիզիկայի անվանակարգում ընտրվել է երկու հաղթող նախագիծ՝ Արմավիրի մարզի Թաիրովի միջնակարգ դպրոցից ներկայացված «Ոչ նյուտոնյան հեղուկներ» (աշակերտ` Հարությունյան Նարեկ Գագիկի, 12-րդ դաս․, ղեկավար` Վարդուհի Ծատրյան) և ՃՇՀԱՀ Մ. Աբեղյանի անվան ավագ դպրոցից ներկայացված «Ասֆալտ՝ պլաստիկ շշերից. ապագայի ճանապարհները» (աշակերտներ` Մանուկյան Հայկ Ներսեսի, 11-րդ դաս., Մինասյան Թամարա Արմանի, 11-րդ դաս․, ղեկավար` Լիանա Առուստամյան) նախագծերը:
Միջազգային գիտատեխնիկական փառատոնին չմասնակցող բոլոր ընտրված նախագծերն արժանացել են դրամական պարգևների: