Ռուս-ուկրաինական բանակցությունները Ստամբուլում կանցնեն Դոլմաբահչե պալատում: Այս մասին գրում են թուրքական ԶԼՄ-ները: Հանդիպումը, ըստ լրատվամիջոցների, մամուլի համար փակ կլինի:
Հանդիպումը կմեկնարկի վաղը՝ Մոսկվայի ժամանակով 10:30-ին: Դոլմաբահչեն օսմանյան սուլթանների պալատ է, որ կառուցվել է 19-րդ դարի կեսերին Բոսֆորի եվրոպական կողմում՝ Պալյան ընտանիքի նախագծով։