«Պատերազմից հետո կինս ասել էր, որ պիտի որդի ունենա մեր ընտանիքի, մեր ազգի համար, ինքն իր խոստումը կատարեց»,- պատմում է 7 երեխաների հայր Մարտին Դաթոյանն ու հավելում՝ Նժդեհն առայժմ վերջին զավակն է, հուսով են՝ ընտանիքը դեռ էլի կհամալրվի։
Պետությունը շարունակում է սոցիալական երաշխիքներ տրամադրել այն ընտանիքներին, որոնք պլանավորում են կարգաթվով երրորդ և հաջորդ երեխաների ծնունդը:
Ըստ այդմ՝ 2022 թվականի հունվարի 1-ից հետո ծնված՝ կարգաթվով երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծնվելու կապակցությամբ տրամադրվում է ամսական 50 հազար դրամ աջակցություն՝ մինչև երեխայի 6 տարեկանը լրանալը:
Մանրամասները՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տեսանյութում: