Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ մարտի 27-ին Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվել է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցել են «Իմ հզոր համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Գարիկ Սարգսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է՝ ՔՊ-ի օգտին քվեարկել է ընտրությանը մասնակցած քաղաքացիների 56,2 տոկոսը։
««Իմ հզոր համայնք» - 41,5%
Անվավեր - 2,3%»,- գրել է Սարգսյանը։
Ավելի վաղ հայտնել էինք՝ Վեդիում կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններին քվեարկել է 23378 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.16 տոկոսը։