ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Սլովենիայում մեկնարկել է Եվրոպայի շախմատի անհատական առաջնությունը, որին Հայաստանը ներկայացված է 9 շախմատիստով:
Հայաստանի ներկայացուցիչներից մեկնարկային տուրում հաղթանակ են տարել Գաբրիել Սարգսյանը, Շանթ Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Սամվել Տեր-Սահակյանը և Արթուր Դավթյանը:
Էմին Օհանյանը, Մամիկոն Ղարիբյանը, Մանուել Պետրոսյանը և Ռոբերտ Հովհաննիսյանը ոչ-ոքի են խաղացել:
Եվրոպայի անհատական առաջնությունում կանցկացվի 11 տուր՝ շվեյցարական մրցակարգով:
Մրցանակային ֆոնդը կազմում է 100 հազար եվրո:
Մրցաշարի հաղթողը կստանա 20 հազար, երկրորդ հորիզոնականը զբաղեցրած շախմատիստը` 15 հազար, իսկ երրորդը` 10 հազար եվրո: