Մարտի 28-ին՝ ժամը 14:01-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-10-րդ կմ-ին՝ Բազում գյուղի տարածքում, տեղի է ունեցել ձնահյուս:
Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Ըստ նախնական տվյալների՝ ձնահյուսի հետևանքով փակվել է մոտ 15 մ երկարությամբ ավտոճանապարհ:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են՝ աշխատանքներ են կատարվում ճանապարհը բացելու ուղղությամբ։