ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ (Դուբայ)՝ մասնակցելու «Ամենամյա ներդրումային համաժողով-2022» միջոցառմանը, ինչպես նաև «Էքսպո 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի փակման արարողությանը։
Փոխվարչապետը համաժողովին հանդես կգա ելույթով։