Մարտի 28-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 229 նոր դեպք՝ գրում է jnews.ge-ն: Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 2993 մարդ, մահացել է 12 բուժառու:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցված է կորոնավիրուսով վարակման 1 646 545 դեպք, որից ապաքինվել է 1 621 396 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 16720 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 5460 թեստավորում, այդ թվում 3749-ը՝ հակամարմինների արագ թեստով, իսկ 1711-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը՝ 4.19% է, վերջին 14 օրվանը՝ 4.39%, վերջին 7 օրվանը՝ 3.43%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 853 264 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 201 պացիենտ: