ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Ֆրանսիայի Մոնպելյե քաղաքում ավարտվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը. Հայաստանը ներկայացրել է Թինա Կարապետյան-Սիմոն Սենեկալ պարային զույգը:
Մրցումային երկու օրերի արդյունքում Հայաստանի ներկայացուցիչները 170.32 միավոր են հավաքել և զբաղեցրել 14-րդ հորիզոնականը:
Կարճ ծրագրից հետո Թինան և Սիմոնը 68.50 միավորով գրավել էին 14-րդ տեղն ու հաղթահարել որակավորման փուլի արգելքը:
Ազատ ծրագրում արդեն Հայաստանի պարային զույգը վաստակել է 101.82 միավոր: Պարային զույգերի պայքարում չեմպիոնի տիտղոսը նվաճել են Ֆրանսիայի ներկայացուցիչներ Գաբրիելա Պապադակիսն ու Գիյոմ Սիզերոնը` 229.82 միավորով համաշխարհային ռեկորդ սահմանելով:
Նախորդ ռեկորդը ևս պատկանում էր Ֆրանսիան ներկայացնող զույգին. Պեկինի 2022 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ նրանք 226.98 միավոր էին վաստակել:
Աշխարհի առաջնությանը 31 պարային զույգ է մասնակցել, որոնցից միայն 20-ն է իրավունք ստացել մասնակցելու ազատ ծրագրին:
Աշխարհի առաջնությանը պետք է մասնակցեր նաև մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը, որը, սակայն, մեջքի վնասվածքի պատճառով դուրս է մնացել շարքից։
Պեկինում փետրվարին անցկացված 24-րդ ձմեռային oլիմպիական խաղերում Թինա Կարապետյանն ու Սիմոն Սենեկալը 18-րդ տեղն էին զբաղեցրել գեղասահքի պարային զույգերի պայքարում։