Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մարտի 27-ին՝ Թատրոնի համաշխարհային օրը, Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է «Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությանը: 2022-ի մրցանակաբաշխությունը նվիրված էր Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 100-ամյակին:
«Արտավազդ 2022»-ի շրջանակում մրցանակներ են հանձնվել 17 անվանակարգում: Այս տարի ավելացել է ևս երկու անվանակարգ՝ «Լավագույն պլաստիկ ներկայացում» և «Լավագույն թատերագիտական հոդված»: Տրվել են նաև Ավետ Ավետիսյանի անվան հատուկ և «Թատերարվեստին անբասիր ծառայության համար» «Արտավազդ» մրցանակները:
Մրցանակաբաշխությունն անցկացվել է Հայաստանի թատերական գործիչների միության նախաձեռնությամբ, Երևանի քաղաքապետարանի հովանավորությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Հայաստանի Հանրային հեռուստաընկերության աջակցությամբ:
«Արտավազդ» ամենամյա թատերական մրցանակաբաշխությունը, որն ավանդաբար անցկացվում է Թատրոնի համաշխարհային օրը՝ մարտի 27-ին, ի մի է բերում նախորդ տարում կատարված աշխատանքները: