«Հիմա կարևոր է շարունակել կատարել համաձայնագրով ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Այդ մասին մարտի 28-ին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ անդրադառնալով Արցախում ստեղծված լարված իրադրությանը՝ գրել է REGNUM-ը։
Լարվածության ֆոնին տարածաշրջան լրացուցիչ խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին հարցին Պեսկովը պատասխանել է.
«Այս հարցը պետք է տալ մեր զինվորականներին, նրանք կապի մեջ են ադրբեջանական և հայկական կողմերի հետ»։