«Իսլամական պետությունը» ստանձնել է Իսրայելի Հադերա քաղաքում զինված հարձակման պատասխանատվությունը, որի հետևանքով զոհվել է երկու մարդ, ևս տասը վիրավորվել՝ հայտնում է Reuters-ը։
Գործակալությունը, վկայակոչելով Իսրայելի անվտանգության ծառայությանը, նշում է, որ հարձակվողները Իսրայելի արաբ քաղաքացիներ էին և աջակցում էին խմբավորմանը։
Հադերայում հարձակումը տեղի է ունեցել Բեերշեբայի ահաբեկչությունից մեկ շաբաթ անց, որի ժամանակ բեդվին-իսրայելցի զինյալը սպանել էր չորս իսրայելցու: Հարձակումն իրականացրած ահաբեկիչը նախկինում ձերբակալվել էր ԻՊ-ին աջակցելու համար:
Իսրայելում ահաբեկչությունների այս ֆոնին Պաղեստինի ինքնավարություն է ժամանել Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը: Նախագահ Մահմուդ Աբասի հետ բանակցությունների ժամանակ կողմերը նախատեսել են քննարկել Արևելյան Երուսաղեմում և Արևմտյան ափին տիրող իրավիճակը։