Ռուսական Новая газета թերթը դադարեցնում է աշխատանքը մինչև Ուկրաինայում ՌԴ հատուկ ռազմական գործողության ավարտը։ ««Ռոսկոմնադզորից» ևս մեկ նախազգուշացում ենք ստացել: Դրանից հետո դադարեցնում ենք թերթի հրապարակումը կայքում, ցանցերում և թղթի վրա՝ մինչև Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ավարտը»,- ասվում է երկուշաբթի հրատարակության կայքում հրապարակված հայտարարության մեջ:
Новая газета-ի մամուլի քարտուղար Նադեժդա Պրուսենկովան Интерфакс-ին հայտնել է, որ թերթը նման որոշում ակնկալում էր, չնայած խմբագիրները դեռ չգիտեն, թե ինչու է «Ռոսկոմնադզորը» երկու գրավոր նախազգուշացում արել:
Новая газета-ի գլխավոր խմբագիր Դմիտրի Մուրատովը 2021 թվականին ստացավ Խաղաղության Նոբելյան մրցանակ՝ «խոսքի ազատությունը պաշտպանելուն ուղղված իր ջանքերի համար, որը ժողովրդավարության և կայուն խաղաղության նախապայման է»։