Իրավապահները խուզարկություն են իրականացնում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում։
Տեղեկությունը «Լուրեր»-ի հետ զրույցում հաստատել է Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակ Մարինա Օհանջանյանը՝ հավելելով, որ քննչական գործողություններն իրականացվում են Կոմիտեում քննվող քրեական գործի շրջանակում։
Օհանջանյանը նշել է, որ այլ տեղեկատվություն այս պահին չեն կարող տրամադրել՝ նախաքննության շահերից ելնելով:
Ի դեպ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանին 14 աշխատանքային օրով արձակուրդ է տրամադրվել։ Մինչև ապրիլի 14-ը նրան կփոխարինի նախարարի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Հեղինակ՝ Տաթև Խաչատրյան