Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում այսօր կայացած ՏԻՄ համամասնական ընտրությունների նախնական արդյունքներով առաջատար է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Վեդիի 13/08 ընտրատեղամասի տվյալները՝
ՔՊ-358
Իմ հզոր համայնք - 90
Վեդիի 13/23 տեղամասի տվյալները՝
ՔՊ - 191
Իմ հզոր համայնք - 83
Վեդիի 13/26 ընտրատեղամասի տվյալները՝
ՔՊ - 291
Իմ հզոր համայնք - 178
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվել է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցել են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: