Վեդի խոշորացված համայնքում ժամը 17.00-ի դրությամբ քվեարկել է 18786 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 50.75 տոկոսը։
Նշենք, որ համայնքում քվեարկելու իրավունք ունեցողների նախնական թիվը 37 015 է։
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: