Վեդի խոշորացված համայնքում 37 015 ընտրողից ժամը 11.00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել է 4733-ը կամ ընտրողների 12.79 տոկոսը։
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվում է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցում են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրերում: