Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում մարտի 27-ին կայացած ՏԻՄ համամասնական ընտրություններին քվեարկել է 23 378 ընտրող կամ ընտրելու իրավունք ունեցողների 63.16 տոկոսը։ Այդ մասին հայտնում են ԿԸՀ-ից։
Նշենք, որ համայնքում քվեարկելու իրավունք ունեցողների թիվը 37 015 է։
Հիշեցնենք, որ այսօր Արարատի մարզի Վեդի խոշորացված համայնքում անցկացվել է ավագանու ընտրություն՝ համամասնական ընտրակարգով։
Ընտրություններին մասնակցել են «Իմ Հզոր Համայնք» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները։
Ընտրությունն անցկացնելու համար կազմավորվել են 28 ընտրական տեղամասեր համայնքի 19 բնակավայրում: