Մարտի 27-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք, իրականացվել է 1790 թեստավորում, առողջացել է 33 քաղաքացի: Գրանցվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422458 դեպք, որոնցից 409790-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2383 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8610 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2966388 թեստավորում: