Ադրբեջանական կողմը շարունակում է մնալ զբաղեցրած դիրքերում. բանակցությունները շարունակվում են. Արցախի ՊԲ:
Ադրբեջանի ԶՈՒ-ն Փառուխի և հարակից Քարագլուխ բարձունքի հատվածում հարձակման անհաջող փորձ է կատարել. Արցախի պետնախարար:
Փաշինյանն ու Պուտինը պայմանավորվել են ջանքեր գործադրել Արցախում իրավիճակը կարգավորելու ուղղությամբ:
Ադրբեջանի՝ նոր պատերազմ հրահրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության միանշանակ դիրքորոշումը կարևոր ներդրում կլինի իրավիճակի կայունացման գործում. Արցախի ԱԳՆ:
Միջազգային հանրությունը պարտավոր է գործուն քայլեր գործարկել Հարավային Կովկասում իրավիճակը ապակայունացնելու փորձերը կանխելու ուղղությամբ. ասված է ՀՀ ԱԳՆ հայտարարությունում:
Խնդրում ենք ավելացնել խաղաղապահ զորակազմի զինծառայողների թիվը և զինտեխնիկայի միջոցները. Արցախի ԱԽ-ն պաշտոնական գրությամբ դիմել է Վլադիմիր Պուտինին:
Մոսկվան պատրաստ է Վաշինգտոնի հետ բանակցելու հավասարը հավասարի հետ սկզբունքով. Զախարովա:
Եվ օրվա կորոնաթվերը. հաստատվել է 21 նոր դեպք, առողջացել է 64, մահացել՝ 1 մարդ: