Արդեն 2 տարուց ավելի բոլոր ՔԿՀ-ները անվտանգությունն ուժեղացնելու նպատակով հագեցած են նորագույն ռենտգեն սարքավորումներով, բայց դեռ հաջողվում է արգելված ապրանքներն անցկացնել կալանավայրեր: Հեռախոսներն ու թմրանյութերն այս շարքում ամենատարածվածն են: Նախորդ ամիս «Արմավիր» քրեակատարողական բերված սառնարանի և հեռուստացույցի տեսքով հանձնուքից բջջայիններ են հայտնաբերվել:
Համակարգչի վրա երևում է՝ 50-ից ավելի բջջային հեռախոսներ են, որոնք հայտնաբերվել են սառնարանի միջից, ունենք նաև պլազմային հեռուստացույցից, սա առաջին դեպքն ա, որի մեջ ներկառուցվել է մի քանի բջջային հեռախոս:
2020 թ. ՔԿՀ-ներում իրականացված խուզարկումների արդյունքում հայտնաբերվել է 1538 բջջային հեռախոս, 2021-ին՝ 1641: Նալբանդյանի խոսքով՝ քիչ չեն դեպքերը, երբ թմրանյութերը դատապարտյալներին հասնում են ներնետված փաթեթների միջոցով: Այս առումով ամենահայտնի կալանավայրերից էր «Հրազդանը», որը վերջերս փակվեց՝ նաև հենց այդ պատճառով: Բայց խնդիրը մյուս ՔԿՀ-ներում ևս նկատվում է:
Թադևոս Նալբանդյան (ԱՆ ՔԿԾ պետի օպերատիվ գծով տեղեկալ) - Հիմնականում կանխվում են ՔԿՀ-ների պահպանության աշխատակիցների զգոնության արդյունքում:
Թմրանյութերը կամ հոգեմետ նյութերի ներթափանցման փորձեր արվում են նաև սննդի, ծխախոտի, դեղորայքի, ատամի մածուկի, հագուստի միջոցով: «Արմավիր» ՔԿՀ-ում դատապարտյալի կոշիկների ներբաններում թաքցված է եղել 7 փաթեթ: Մեկ այլ դեպքով դատապարտյալին բերված հանձնուքում կարմիր պղպեղի տուփի միջից հայտնաբերել են մարիխուանա, հեռախոսի քարտեր, ներարկիչներ, սերմնահատիկներ: «Գորիս» քրեակատարողական հիմնարկում տեսակցության եկած կնոջ մոտ հայտնաբերվել են մեթամֆետամին, մարիխուանա և ոչ միայն:
Թմրանյութերի փոխանցում ավելի շատ արձանագրվում է «Դատապարտյալների հիվանդանոց», «Սևան», «Արմավիր», «Նուբարաշեն» և «Գորիս» ՔԿՀ-ներում: