Շարունակվում է Վայոց ձորի մարզում պատվաստումային գործընթացը: Վայոց ձորի մարզպետարանից հայտնում են, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստումներն առավել հասանելի դարձնելու և սահմանափակ շարժունակությամբ անձանց պատվաստվելու հնարավորություն տալու նպատակով բնակչի` բուժհաստատություն այց կատարելու հետ կապված դժվարությունների դեպքում պատվաստումներ են իրականացվում նաև նրա կեցության վայրում։
Պատվաստումները թույլ են տալիս կանխարգելել հիվանդության ծանր կամ ծայրահեղ ծանր դրսևորումները և մահվան դեպքերը, կրճատում են հոսպիտալացումները։
Ընդհանուր առմամբ, Վայոց ձորի մարզում մինչ այժմ պատվաստվել է հաշվառված բնակչության 58%-ը, որի շնորհիվ վերջին շրջանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման դեպքերի նվազում, և եթե փետրվար ամսին ունեցել են 373 դեպք, ապա մարտին՝ 24 դեպք:
Բժիշկներն ու մասնագետները ընդգծում են, որ չնայած հիվանդացության նվազմանը, այսօր կարևոր է շարունակել COVID-19-ի դեմ պատվաստումը և վերապատվաստումը։ Այդ ուղղությամբ Վայոց ձորում գործուն ջանքերը շարունակվում են, քանի որ ոչ ոք ապահով չէ, քանի դեռ ապահով չեն բոլորը։