Չեխիան ակնկալում է Եվրամիությունից ֆինանսական օգնություն ստանալ՝ կապված Ուկրաինայից եկած փախստականների ընդունման համար պետբյուջեից կատարված զգալի ծախսերի հետ: Այդ մասին հայտնել է Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին։
«Հավատում եմ, որ մեզ կհաջողվի Եվրամիությունից միջոցներ ստանալ Չեխիայի պետական բյուջեի համար, որպեսզի մենք ծածկենք երկրի ծախսերը, որոնք առաջանում են փախստականներին օգնություն ցուցաբերելիս»,- նշել է Լիպավսկին։
Փետրվարի 24-ից սկսած՝ Չեխիայի իշխանություններն ուկրաինացի փախստականներին տրամադրել են շուրջ 230 հազար հատուկ վիզա, որոնք թույլ են տալիս ապաստան ստանալ երկրում: Չեխիայում այժմ մոտ 300 հազար փախստական կա Ուկրաինայից. նրանցից շատերը դեռ պաշտոնական գրանցում չունեն։