Ուկրաինայի պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հայտնել է, որ ԱՄՆ ղեկավարության հետ քննարկել է երկրի բանակի «հրատապ պահանջները», և զգուշավոր լավատեսությամբ է գնահատել Վարշավայում հանդիպման արդյունքները:
«Ես զգուշավոր լավատեսությամբ եմ գնահատում իմ և Դմիտրո Կուլեբայի հանդիպումը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ»,- գրել է Ռեզնիկովը Twitter-ի իր միկրոբլոգում:
Ռեզնիկովը «հուսադրող» է որակել Բայդենի խոսքը, որ Ուկրաինան ոգեշնչել է ողջ աշխարհը։
Այսօր Վարշավայում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրո Կուլեբան և պաշտպանության նախարար Օլեքսի Ռեզնիկովը հանդիպել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ: