ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանի հետ ծանոթացել է Կոտայքի մարզի երթուղային ցանցի տրանսպորտային պարկին։
Հայաստանի երեք մարզում՝ Կոտայքում, Արմավիրում ու Արարատում,
տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտարարել ու անցկացրել է միասնական երթուղային օպերատորի մրցույթ։
Կոտայքի մարզում մրցույթում հաղթող է ճանաչվել «Մուլտի տրանսպորտ» ՍՊԸ-ն,
որն արդեն իսկ ներկրել է 80 միկրոավտոբուս։ Առաջիկայում ընկերությունը կներկրի ևս 70 ավտոբուս և մայիս ամսվա վերջից արդեն 150 միկրոավտոբուսով կսպասարկի Կոտայքի մարզի համայնքները։
Նախարար Սանոսյանը նկատել է, որ Կոտայքի մարզի միասնական երթուղային ցանցի ներդրման օրինակով առաջիկայում մյուս երկու մարզերում ևս նոր երթուղային ցանց կներդրվի, և բնակիչներն այլևս կօգտվեն հարմարավետ և անվտանգ տրանսպորտից։
«Միասնական տրանսպորտային ցանցի ներդրումը, նոր տրանսպորտը նաև միջավայր կփոխեն մեր համայնքներում»,- ասել է նախարարը։