ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը տեղեկացրել է, որ խմբակցության մի քանի պատգամավորներ հանդիպել են Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչների հետ։
«ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը 2020 թ.-ից իրականացնում է «իԳործ» ծրագիրը, որը մեկ տարի ժամկետով Հայաստանի Հանրապետության պետական կառավարման տարբեր ոլորտներում ներգրավում է սփյուռքահայ մասնագետների:
2022 թվականի մարտին մեկնարկել է ծրագրի երրորդ փուլը, որի արդյունքում նախատեսվում է ծրագրում ընդգրկել ևս 50 փորձագետի: Հանդիպմանը քննարկել ենք ծրագրի նպատակները, հնարավորությունները և գործընթացների իրականացմանն առնչվող մի շարք հարցեր:
Սկիզբ է դրվել համագործակցության Ազգային ժողովի և ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հետ «իԳործ» 2022 ծրագրի շրջանակում»,- տեղեկացրել է պատգամավորը: