Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նախօրեին, ինչպես նաև դրանից մեկ օր առաջ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Քննարկվել է իրավիճակը Ղարաբաղի շփման գծում»,- ասել է Կրեմլի խոսնակը:
Ավելի վաղ ՀՀ Կառավարությունից տեղեկացրել էին, որ հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը ստեղծված իրավիճակը գնահատել է լարված։ Նա հարցադրում է արել տվյալ իրավիճակում ռուս խաղաղապահների գործողությունների հետաքննության անհրաժեշտության մասին և ընդգծել ռուս խաղաղապահների կողմից Ադրբեջանի զինված ուժերը ելման դիրքեր վերադարձնելու պահանջի անհրաժեշտությունը։ Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները պայմանավորվել են ջանքեր գործադրել ԼՂ-ում ստեղծված ճգնաժամային իրավիճակը կարգավորելու ուղղությամբ: