Վիճակագրական կոմիտեն հրապարակել է հունվար-փետրվարի տնտեսական ցուցանիշները: Աճ կա բոլոր ուղղություններում:
Տնտեսական ակտիվության ցուցանիշի 12 տոկոս աճ՝ հունվար-փետրվարին: Արտաքին առևտրաշրջանառության ծավալներն աճել են 52.4 տոկոսով. այդ թվում՝ արտահանումն աճել է 40.1, իսկ ներմուծումը՝ 60.2 տոկոսով:
Արդյունաբերական արտադրանքի ծավալն աճել է 9.7 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 20.1, առևտրի շրջանառությունը՝ 8.2, շինարարությունը՝ 4.9 տոկոսով: Աճել է նաև էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 21.9 տոկոսով:
Սպառողական գնաճը 6.8 տոկոս է կազմել, իսկ արդյունաբերական արտադրանքի գնաճը՝ 10.7:
Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան