Մարտի 25-ին Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի 590 նոր դեպք՝ գրում է jnews.ge կայքը:
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել 3247 մարդ, մահացել է 10 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1 645 301 դեպք, որից 1 611 688-ը՝ ապաքինման: Մահացածների ընդհանուր թիվը 16 698 է:
Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 20 918 թեստավորում, 18 675-ը՝ հակամարմինների արագ թեստով, 2243-ը՝ ՊՇՌ թեստով:
Դրականության օրական ցուցանիշը 2.82% է, վերջին 14 օրվանը՝ 5.14%, վերջին 7 օրվանը՝ 3.86%:
Երկրում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2 850 298 մարդ, վերջին մեկ օրում պատվաստվել է 1687 բուժառու: