Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գնել Գասպարյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի, Քարահունջ վարչական շրջանի ղեկավար Լուսինե Ավետյանի և մյուսների գործով դատավճիռ կայացնելու:
Դատավճռի հրապարակման օրը դեռ հայտնի չէ:
Առուշ Առուշանյանը, հիշեցնենք, մեղադրվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելուն օժանդակելու, ընտրողներին կաշառք տալուն օժանդակելու և նախապատրաստելու, ինքնիրավչության, նաև քաղաքացուն մարմնական վնասվածքներ հասցնելու համար:
Տաթև Խաչատրյան