Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն անդրադարձել է Արցախում ստեղծված իրավիճակի պատճառներին:
Նրա տեղեկություններով՝ շուրջ մեկ շաբաթ առաջ, երբ իրավիճակը լարվել էր Խրամորթի հատվածում, ռուսական կողմը, որպես իրավիճակի լուծում, դիմել է Արցախի Պաշտպանության բանակին, որ մեր դիրքերը հանեն այնտեղից՝ ասելով, թե իմաստ չունի այդտեղ դիրք պահել, երկու կողմերն էլ իրենց դիրքերը հեռացնում են:
Հետո, Բաբայանի խոսքով, պարզվել է, որ ադրբեջանցիներն են եկել, նույն դիրքերում «նստել»:
ՊԲ նախկին հրամանատարն ասել է, որ Քարագլխի բարձունքը ռազմավարական նշանակություն ունի և պետք չէ թողնել հակառակորդին:
«Հիմա հայկական կողմը պետք է պահանջի, որ ռուսական կողմը վերադարձնի այդ բարձունքը, որովհետև իրենց առաջարկով ենք դիրքերը հանել»,- ընդգծել է Բաբայանը:
Նա նաև որոշ տեղեկություններ է հայտնել ներկա իրավիճակից:
Մանրամասները՝ տեսանյութում: