Հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով՝ տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից:
Ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։ Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովիտում և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։
Մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից կմոտենան տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։
Տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ը օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 15-20 աստիճանով։