Մարտի 25-ի ժամը 11:00-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 22 նոր դեպք, իրականացվել է 2430 թեստավորում, առողջացել է 58 քաղաքացի: Գրանցվել է մահվան 3 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422 423 դեպք, որոնցից 409 693-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2451 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8607 դեպք է արձանագրվել:
Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:
Ընդհանուր կատարվել է 2961990 թեստավորում: