Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, շարունակելով հրադադարի ռեժիմի կոպտագույն խախտումները, բացի հրաձգային զինատեսակներից՝ կիրառում են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ Bayraktar TB-2 տիպի:
«Հակառակորդի գործողությունների հետևանքով հայկական կողմից զոհվել է ՊԲ երկու պայմանագրային զինծառայող: Վիրավորների թիվը ճշտվում է:
Ժամը 14:00-ի դրությամբ օպերատիվ-մարտավարական իրադրությունը Արցախի արևելյան սահմանագոտում շարունակում է ծայրաստիճան լարված մնալ»,- հայտնում են Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից: