Գերմանիան, Ավստրիան և Հունգարիան չեն ցանկանում խզել առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ։ Այդ դիրքորոշման մասին հայտնել է Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին՝ փոխանցում է РИА Новости-ն։
«Ցավոք սրտի, մեծ պետությունները, հատկապես Գերմանիան, և որոշ փոքր պետություններ, ինչպիսիք են Ավստրիան կամ Հունգարիան, ավելի զուսպ են»,- ասել է Լեհաստանի կառավարության ղեկավարը։ Նրա խոսքով՝ այդ երկրների ներկայացուցիչները ձեռնպահ են մնում հեռուն գնացող հետևություններ անելուց, այդ թվում՝ Մոսկվայի հետ առևտրային կապի խզումից։
Շվեյցարիայի կառավարությունն էլ որոշել է չդադարեցնել ռուսական մի շարք լրատվամիջոցների հեռարձակումը, որոնք Եվրամիությունը որոշել է արգելափակել։
Շվեյցարիայի կառավարությունը տեղեկացված է, որ «Ռուսաստանն այդ լրատվամիջոցներն օգտագործում է նպատակային քարոզչության և ապատեղեկատվության համար, սակայն միաժամանակ, համոզված է, որ ավելի արդյունավետ է հակազդել դրանց հեռարձակմանը, քան խոչընդոտել»,- ասել է Մորավեցկին։