Դեսպան Ալեքսանդր Արզումանյանը առցանց հանդիպում է ունեցել Ֆինլանդիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ֆիննական պատվիրակության ներկայացուցիչների հետ։
«Հանդիպմանը մասնակցել են նաև Ֆինլանդիայի խորհրդարանի երկրորդ փոխխոսնակ Յուհո Էէրոլան և Հայաստանում Ֆինլանդիայի դեսպան Կիրստի Նարինենը։
Դեսպան Արզումանյանը ֆինլանդացի գործընկերներին է ներկայացրել Արցախի շուրջ վերջին զարգացումները»,- ասված է Ստոկհոլմում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի գրառման մեջ։