Արցախի միջշրջանային և միջպետական ճանապարհները՝ ժամը 10:30-ի դրությամբ, հիմնականում բաց են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են Մարտակերտի շրջանի Մեհմանա (ձյան շերտը՝ 50 սմ) և Մարտունու շրջանի Հացի, Ծովատեղ և Հերհեր համայնքներ տանող ճանապարհները:
Միջպետական մայրուղու Գորիս-Սիսիան-Վայք և Սարավան-Զանգեր ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Ստեփանակերտ-Աղավնո ավտոճանապարհը բաց է:
Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատար ավտոմեքենաների համար, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
ԱԻ պետական ծառայությունը հորդորում է բոլոր վարորդներին՝ երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով և ցուցաբերել զգուշություն։