Ամբողջովին ապամոնտաժվել է Ալավերդու Հովհաննես Թումանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի վթարային շենքն ու տեղում կառուցվում է հիմնովին նոր դպրոց՝ համահունչ ժամանակի հրամայականին։ Դպրոցը հագեցած է լինելու լաբորատորիաներով, լիովին նոր գույքով։ Այս մասին ասված է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանի Ֆեյսբուքի էջում:
«Կառավարությունը նոր դպրոցի կառուցման համար հատկացրել է 1 մլրդ 496 մլն դրամ (շուրջ 3 մլն դոլար)։ Այսօր այցելել եմ շինհրապարակ, ծանոթացել աշխատանքների ընթացքին։
Ստորև հրապարակված լուսանկարներում կառուցվող դպրոցի նախագիծն է և կադրեր շինհրապարակից»,- նշված է գրառման մեջ։