ՌԴ ՊՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ Ռուսաստանի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարներ Շոյգուն և Հասանովը հեռախոսազրույց են ունեցել, որի շրջանակում քննարկել են Լեռնային Ղարաբաղում՝ խաղաղապահների հսկողության գոտում, իրավիճակի սրման հետ կապված հարցեր։ Նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրադրության կայունացման և Հարավային Կովկասում անվտանգության պահպանման ուղիները։
Կողմերը նաև մտքեր են փոխանակել խաղաղապահ գործողության ընթացքի և դրա իրականացման գոտում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։