ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով Մոսկվա կմեկնի ապրիլին: Այս մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Փաշինյանի այցը նախատեսված է ապրիլի երկրորդ տասնօրյակում: Ապրիլի 8-ին էլ ՌԴ կայցելի ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
«Մշակվում են նաև այլ շփումներ` ամենատարբեր մակարդակներում»,- ասել է Զախարովան: