Եվրահանձնաժողովը մտադիր է սկսել Ուկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի դիմումների քննարկումը «արագացված ընթացակարգով» Եվրամիությանն անդամակցելու թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Այս մասին ուրբաթ հայտնել է Welt թերթը։
Պարբերականի աղբյուրների համաձայն՝ մի քանի շաբաթից համապատասխան հարցերը պետք է ուղարկվեն շահագրգիռ երկրներին։ Լինելով «արագացված գործընթաց», դա, այնուամենայնիվ, շատ երկար ժամանակ կպահանջի՝ նշում է թերթը։ Ընդ որում՝ ճշտվում է, որ դրա արդյունքը հստակեցված չէ։
Ավելի վաղ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին Եվրախորհրդին ուղղված ուղերձում ասել էր, որ Եվրամիությունը չպետք է ուշացնի երկրին եվրոպական ընտանիք ընդունելու որոշումը: