Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մարտի 23-24-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 92 դեպք, որից 13-ը՝ նախկինում կատարված։
Մասնավորապես ՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 12, մարմնական վնասվածք պատճառելու, ծանր վիրավորանքի և ընտանեկան բռնության՝ 7-ական, խարդախության՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, խուլիգանության, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, թմրանյութի իրացման ու ծեծի՝ 2-ական, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության, համակարգչային հանցագործության, ապօրինի ծառահատման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, փաստաթղթերի կեղծման և պետական սահմանն ապօրինի հատելու փորձի, ծնողներից կամ այն անձանցից, որոնց վրա դրված է երեխայի դաստիարակության և խնամքի պարտականությունը, երեխային ապօրինի բաժանելու կամ երեխային փոխելու ու սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 2 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 10, բնակարանային գողության 2 և ծանր վիրավորանքի 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 9 պատահար. 1 մարդ զոհվել է, 9-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: