Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության Եղեգնաձորի և Վայքի բաժինների, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի, ինչպես և ռազմական ոստիկանության տարածքային ստորաբաժանման ծառայողները Եղեգնաձորի և Վայքի բաժինների սպասարկման տարածքում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հանցագործությունների և իրավախախտումների կանխման ու բացահայտման նպատակով։
Միջոցառման ընթացքում ստուգվել է մի քանի տասնյակ տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել են ատրճանակներ, դանակներ, մահակներ և այլն։ Բացահայտվել են նաև ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածով փաթեթներ և նմանատիպ զանգվածով կաթուցիչներ։ Ճանապարհային երթևեկության տարբեր կանոնների խախտումների փաստերով կազմվել է երկու տասնյակից ավելի արձանագրություն։