Մարտի 24-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 19 նոր դեպք: Իրականացվել է 2231 թեստավորում, առողջացել է 47 բուժառու: Գրանցվել է մահվան 1 դեպք:
Այսպիսով՝ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422401 դեպք, որոնցից 409635-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2490 մարդ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8604 դեպք է արձանագրվել: Այլ հիվանդության պատճառով մահվան դեպքերի ընդհանուր թիվը 1672 է:
Ընդհանուր կատարվել է 2959560 թեստավորում։